Ժդանովականի թիմը սեղանի թենիսի չեմպիոն է ճանաչվել

Ժդանովականի թիմը սեղանի թենիսի չեմպիոն է ճանաչվել

Այսօր՝ հուլիսի 10-ին, Զուգդիդիում անցակացվել են «Դպրոցական մարզական օլիմպիադա 2023»-ի եզրափակիչ խաղերը սեղանի թենիս և բասկետբոլ մարզաձեւերում։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի հանրակրթական դպրոցը 2023 թվականի դպրոցական մարզական օլիմպիադայի չեմպիոն է ճանաչվել՝ սեղանի թենիս մարզաձևում: Այս մասին տեղեկանում ենք «Դպրոցական մարզական օլիմպիադա»-ի ֆեյսբուքյան էջից։

Տղաների անվանակարգում միմյանց են հանդիպել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի հանրակրթական դպրոցի և Լանչխութիի թիվ 2 հանրակրթական դպրոցի աշակերտները։

Ժդանովականի թիմի անդամներն են.

Համլետ Առաքելյան, Դավիթ Անտանոսյան, Նորայր Անտանոսյան, Սարգիս Թումասյան։

Թիմի մարզիչը Էդգար Մնոյանն է։