Վրաստանի Ներքին Գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության փաստով ձերբակալվել է 1942 թվականին ծնված Ա.Ղ.-ն:
«Քննությամբ պարզվել է, որ Գուրջաանիի մունիցիպալիտետի Չալաուբանի գյուղում սկսված փոխադարձ վիճաբանության ժամանակ մեղադրյալ տղամարդը որսորդական հրացանով մահացու վիրավորել է կնոջը՝ 1953 թվականին ծնված Ն.Գ.-ին։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները տաք հետքերով ձերբակալել են մեղադրյալին։ Ոստիկանները որպես ապացույց հանել են հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։ 1tv.ge