Այսօր մոտավոր ժամը 11։00-ի սահմաններում Ախալքալաք-Արագվա ճանապարհին, Խուլգումո գյուղ չհասած շրջադարձին բեռնատար է շրջվել, որը բեռնված է եղել վրա երկու ճանապարհային գլանով (доро́жный като́к): Շրջադարձի ընթացքում ճանապարհային գլաններից մեկը շրջվել է և բեռնատարի վրայից ընկել։
Բավականին երկար ժամանակ ճանապարհն անանցանելի էր, հիմա արդեն ճանապարհը բաց է, սակայն ճանապարհային գլանը դեռ մնում է ճանապարհին։ Այդ տեխնիկանները պատկանում են «Ջավախավտոգզա» ընկերությանը, որն էլ այս ճանապարհի վերանորոգողն է։
Սա առաջին դեպքը չէ, որ նույն ընկերության մեքենան, ով սպասարկում է այդ ճանապարհը, հենց այդ շրջադարձի վրա կողաշրջվում է։ Այդպիսի դեպք էր եղել նաև 2023 թվականի ապրիլ ամսին։
Նշենք, որ անգամ ամենափորձառու վարորդները բողոքում են ճանապարհի նեղ լինելուց։ Շատ դժվար է բեռնատարների համար այդտեղ շրջադարձ կատարելը։ jnews.ge