Սամեգրելոյի շրջանում հորդառատ անձրեւներն ու ջրհեղեղները վնասել են տները, ճանապարհներն ու էլեկտրալարերը։ Ջրհեղեղի հետ կապված՝ շրջանի որոշ գյուղերից բնակչության մի մասը պետք է տարհանվեր։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ մի քանի գյուղերում ջրի տակ են անցել տների առաջին հարկերն ու դաշտերը։ Ուժեղ քամին պոկել է տների տանիքներ և վնասել էլեկտրահաղորդման գծերը։
Բացի այդ, տեղատարափը սողանքային գործընթացներ է առաջացրել՝ վնասելով ճանապարհներին։
Համապատասխան ծառայությունների աշխատակիցներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ աղետի հետևանքները կանխելու նպատակով։
Փոթիում հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղվել է ծովի ափամերձ հատվածը։ Ուժեղ քամու պատճառով ծառերի տապալման մի քանի դեպք է գրանցվել։
Աղետի հետևանքով Սենակի և Փոթիի ջրամատակարարումը սահմանափակվել է 32000 բաժանորդի համար։ Սամեգրելոյի «Միացյալ ջրամատակարարման» սպասարկման կենտրոնի աշխատակիցներն ակտիվ աշխատանքներ են տանում բնակչությանը հնարավորինս արագ ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել նաեւ Զուգդիդիի քաղաքապետարանում։ Հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհները, բնակելի շենքերի առաջին հարկերը և բակերը։ Այս պահին տեղում ծանր տեխնիկա է։
Շապիկի լուսանկարը՝ Hobie Press