8850 կեղծ դոլարի օգտագործման համար մեկ մարդ է ձերբակալվել

8850 կեղծ դոլարի օգտագործման համար մեկ մարդ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները խոշոր չափի կեղծ արժույթի օգտագործման փաստով ձերբակալել են մեկ անձի։

Գործակալության տեղեկություններով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով 2023 թվականի հուլիսի սկզբին անձանցից մեկին մեծ քանակությամբ կեղծ արժույթ է վաճառել։

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 8850 ԱՄՆ դոլարի քանակությամբ 50 և 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։sknews.ge