Բավրա-Աշոցք քանդված ճանապարհը վերանորոգվում է

Բավրա-Աշոցք քանդված ճանապարհը վերանորոգվում է

Ախալքալաք-Երևան ավտոճանապարհի մաս կազմող ՀՀ Աշոցք-Բավրա պետական ​​ճանապարհը հիմնանորոգվում է։ Աշխատանքներն իրականացնում է Շիրակի մարզը՝ պետական միջոցներով։

Հայաստանի Հանրապետության Բավրա գյուղից Աշոցք (Հայաստան) տանող ճանապարհը շատ անմխիթար վիճակում էր։ Այն Ջավախքը Հայաստանի հետ կապող ճանապարհն է։ Վարորդները վերջին շրջանում բողոքում էին ճանապարհի անմխիթար վիճակից։ Այն ամբողջությամբ քանդվել է, ամենուր մեծ ու փոքր փոսեր են առաջացել, որոնք խոչընդոտում են մեքենաների ու խոշոր բեռնատարների տեղաշարժը։

Միջպետական ​​Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգումն արդեն սկսվել է։ Կվերանորոգվի 11,5 կմ հատվածը։ Այս պահին «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքներ։

Տեղեկությունը տարածում է Շիրակի մարզի ֆեյսբուքյան էջը