«Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրված է, մանրամասները չեն հրապարակվի

«Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրված է, մանրամասները չեն հրապարակվի

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները հրապարակելու հետ կապված` ինքնուրույն որոշում ընդունել, դա պահանջում է երկկողմ համաձայնություն:

«Վրացական կողմը չի կարող որոշել` կոնկրետ որ դետալները կարելի է հրապարակել: Դա պետք է տեղի ունենա երկկողմ համաձայնության հիման վրա: Ինչպես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Տարաբնույթ նամակներ են ստացվում, թե մենք իբր պետք է հրապարակենք «Սոկարի», «Գազպրոմի» , «Շահ-Դենիզի» հետ պայմանավորվածությունները: Կարծում եմ` սա ճիշտ չէ, քանի որ նորմալ, զարգացած երկրներում այդ բնույթի պայմանագրերը համարվում են կոմերցիոն գաղտնիք »,- հայտարարել է Կալաձեն` տեղեկացնելով միայն, որ «Գազպրոմի» հետ պայմանագիրն արդեն ստորագրված է:

www.aliq.ge



Opinion, pooling and voting