Թբիլիսիում այրվել են «Մանկական աշխարհի» և «Ոսկու բորսայի» շենքերը

Թբիլիսիում այրվել են «Մանկական աշխարհի» և «Ոսկու բորսայի» շենքերը

Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում այրվել են «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի և ոսկյա իրերի «Ոսկու բորսա» տաղավարի շենքերը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։

«Հրդեհն սկսվել Է ժամը 03:00-ին, պատճառները մեզ հայտնի չեն: Ամեն ինչ այրվել Է, ամբողջ ապրանքը: Դա ողբերգություն Է»,- լրագրողներին հայտարարել է տուժածներից մեկը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սյուժեում:

Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրշեջներին միայն լուսաբացին է հաջողվել տեղափակել բռնկումը, սակայն բրիգադները շարունակում են աշխատել արտակարգ պատահարի վայրում:

Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ Է հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ: Առավոտյան միջադեպի վայր են ժամանել տեղի վարչակազմի ներկայացուցիչները և Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:

«Ոստիկանությունն աշխատում է, հուսով ենք՝ նրանք կպարզեն հրդեհի ծագման ստույգ պատճառները: Վնասի հատուցման մասին խոսելն առայժմ վաղ Է, բայց կարելի Է ասել, որ այն գերազանցում Է տեղի մունիցիպալիտետի բյուջեն»,-հայտարարել է շրջանավային վարչակազմի ղեկավար Իրմա Զավրադիշվիլին:

www.1in.am



Opinion, pooling and voting