Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ որոշակի պայմաննեի դեպքում Մոսկվան և Թբիլիսին կարող են վերադառնալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։
«Թբիլիսիnմ պատրաստ են Պրահայում շարունակել երկխոսությունը պրակտիկ հարցերի շուրջ և Ժնևի միջազգային քննարկումները»,-մեջբերում է «Իզվեստիա» թերթն Աբաշիձեի խոսքերը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման հարցը կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի հետ։ «Եթե համատեղ լուրջ քայլեր լինեն Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման ուղղությամբ, այդ հարցը կհայտնվի օրակարգում»,-հավելել է Աբաշիձեն։
Աբաշիձեն նաև ասել է, որ ռուսական կողմի հետ նոր հանդիպում տեղի կունենա փետրվարի սկզբին։ Դիվանագետները մտադիր են քննարկել առևտրա-տնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունը և որոշակի հումանիտար խնդիրներ։