Նինոծմինդայում անցկացվեց Թադևոս Արզումանյանի հիշատակին նվիրված դահուկային մրցաշար

Նինոծմինդայում անցկացվեց Թադևոս Արզումանյանի հիշատակին նվիրված դահուկային մրցաշար

Հունվարի 29-ին Նինոծմինդա քաղաքում անցկացվեց դահուկային մրցաշար` նվիրված վաստակաշատ մարզիչ, ԽՍՀՄ դահուկային մարզաձևի սպորտի վարպետ Թադևոս Արզումանյանի հիշատակին:

Նմանատիպ մրցաշար Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում էր առաջին անգամ: Այն կազմակերպել էին Նինոծմինդայի մարզադպրոցը և Թադևոս Արզումանյանի սաները:

Դահուկային մրցուղին ձգվում էր Նինոծմինդա-Ախալքալաքի ճանապարհի երկայնքով, որի երկարությունը կազմում էր 2 հազար մետր:
Մրցաշարի աղջիկների պայքարում առաջին հորիզոնականը գրավեց Անի Մխիթարյանը, երկրորդ հորիզոնականը` Աննա Ռաշտոյանը, իսկ երրորդ հորիզոնականը` Կատյա Գալստյանը:

Ի դեպ, այս երեք աղջիկներն էլ Հայաստանոի դահուկային մարզաձևի չեմպիոններ են և ընդգրկված են դահուկային մարզաձևի Հայաստանի հավաքականի կազմում:

15 տարեկանից ցածր մարզիկների խմբում առաջին հորիզոնականը գրավեց Աղասի Սուքանյանը, երկրորդը` Երվանդ Մանուկյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդայից
Գևորգ Իրիցյանը:

15 տարեկանից բարձր մարզիկների խմբում առաջին հորիզոնականը գրավեց Աղասի Ղարիբյանը, երկրորդ հորիզոնականը` Միխայիլ Բեկուրավան և երրորդ հորիզոնականը` Հովհաննես Թորոսյանը:

Դահուկային մրցաշարին մասնակցում էին ավելի քան 50 մարզիկ Գյումրիից, Բակուրիանիից և Նինոծմինդայից: Մրցաշարին ներկա էին Վրաստանի բիատլոնի ֆեդերացիայի նախագահը, բիատլոնի Վրաստանի հավաքականի մարզիչը, Հայաստանի դահուկային մարզաձևի ֆեդերացիայի նախագահը, Հայաստանի դահուկային մարզաձևի հավաքականի գլխավոր մարզիչը:

Մարզիկներին տրվեցին մեդալներ, հավաստագրեր և գավաթներ:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի մարզադպրոցի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանի հետ.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting