Բրազիլիայում սպիտակ կովի մեկ երրորդը վաճառվել է ռեկորդային գնով՝ 1,44 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Viatina-19 FIV Mara Imóveis անունով չորսուկես տարեկան սպիտակ կովի մեկ երրոդը գնվել է Արանդո քաղաքում տեղի ունեցած աճուրդում։
Agropecuária Casa Branca-ն պատրաստ էր ռեկորդային գումար վճարել անասնաբուծական Nelore HRO ընկերությանը: Միևնույն ժամանակ, Viatina-19 FIV Mara Imóveis-ի մյուս կեսին տիրապետելու իրավունքը ձեռք է բերվել 2022 թվականին՝ այն ժամանակ ռեկորդային 800,000 դոլարով: Այսպիսով, այս պահին կովի ընդհանուր արժեքը հասել է 4,3 միլիոն դոլարի, ինչը կենդանուն դարձնում է ամենաթանկն աշխարհում։
Նելորը կամ բրազիլական զեբու ցեղատեսակը համարվում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում տավարի ծախսարդյունավետ արտադրության լավագույն տարբերակը: Նելորը սերում է 1960-ականներին Հնդկաստանից Բրազիլիա բերված օնգոլ ցեղից: Ցեղատեսակը կոչվել է Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի Նելոր շրջանի պատվին:
Այս կովերը հարմարվում են տարբեր կլիմայական պայմաններին, բացի ցրտից: Նրանց ժողովրդականությունը պայմանավորված է դիմացկունությամբ, ջերմությունը հեշտությամբ հանդուրժելու և ցածրորակ կերերով լավ քաշի ավելացման ունակությամբ: Միևնույն ժամանակ միջատները գրեթե չեն անհանգստացնում նրանց, քանի որ չեն կարող կծել այդ կովերի հաստ մաշկի շնորհիվ։ shantnews.am