Ախալցխելցի Լալի Տաբատաձեն վիճակախաղով շահել է 50 000 լարի։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի ազգային վիճակախաղ»-ը։
Լալի Տաբատաձեն 6 երեխաների մայր է Ախալցխայից, ով բուժման նպատակով Թբիլիսիում գտնվելով, ամուսնու խնդրանքով, Վաժա-Փշավելա պողոտայում առաջին անգամ գնել է ամենահաջողակ «Փարավոնը» և ակնթարթորեն շահել 50.000 լարի։
Ինչպես ինքն է ասում, բազմազավակ մայրը շահումները կբաժանի իր երեխաներին և, իհարկե, անպայման կշարունակի լոտո խաղալ։tv9news.ge