Վիլնյուսում մեկնարկել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով քննարկումներին մասնակցում է 31 պետության ներկայացուցիչ, նաև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի ղեկավարները Զելենսկիին ողջունել են ծափերով։
Նիստերի դահլիճում Ուկրաինայի նախագահը նստել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների միջև։ Քննարկումները նախագահում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ 1in.am