
Վրաստանում զբոսաշրջության զարգացման ինստիտուտն առաջարկել է զբոսաշրջիկներից հարկ գանձել հյուրանոցներում կեցության համար, գրում է BMG հեռուստաալիքը։
Ինստիտուտը ցանկանում է մեկ անձի համար օրական 1 լարի հավաքել հյուրանոցներում մնալու համար։ Նախաձեռնությամբ հավաքված միջոցները պետք է փոխանցվեն քաղաքային բյուջե՝ այն կահավորելու եւ կանաչապատելու համար։
Նման հավաքագրմամբ Բաթումիի գանձարանը կարող է համալրվել 4-6 մլն լարիով միայն 2023 թվականին։ Նրանց կանխատեսմամբ՝ հարկերը կարող են սահմանվել մեկ-երկու տարի անց։ news.am