Այսօրվանից՝ հուլիսի 12-ից, հնարավոր է դարձել վրաց-հայկական սահմանը հատել նույնականացման քարտով (ID): ID քարտով սահմանը հատել հնարավոր է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների համար: aliq.ge
Վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետը ID քարտով հատած Վրաստանի քաղաքացի Արամայիս Սիրադեղյանն «Ալիք Մեդիա»-ին պատմել է սահմանը հատելու գործընթացի մասին:
Ըստ Սիրադեղյանի՝ սահմանը հատելիս վրացական կողմի մաքսային ծառայողները հայտնել են, որ ID քարտի առկայության դեպքում հնարավոր է հատել սահմանը: Նրա խոսքով, ID քարտով թե՛ վրացական, թե՛ հայկական սահմանը հատել է անարգել:
«Սահմանը հատելիս մաքսային ծառայողները հայտնեցին՝ եթե ID քարտ ունեմ, ապա կարող եմ դրանով հատել սահմանը: Վերցրին ID քարտս և երկրաչափական անձնագրի սկանավորման սարքի նման սարքով երկու կողմից էլ սկանավորեցին ID քարտը, որից հետո հանձնեցին ինձ, ու կարողացա անխափան հատել սահմանը»,- պատմեց Սիրադեղյանը:
«Ալիք Մեդիա»-ի մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ սահմանը հատել կարողացել են նաև հայկական ID քարտով:
Ի դեպ, հուլիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է. «2023 թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թ. հուլիսի 1-ից»:
Ըստ ՀՀ արտգործնախարարության հայտարարության՝ ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.