Բաթումիում տղամարդ է բերման ենթարկվել՝ իր 13-ամյա դստերը բռնաբարելու մեղադրանքով։
Վրաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ հետաքննությունն ընթանում է բռնաբարության մեղադրանքով։ Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, փաստը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով ։
Ըստ առկա տեղեկությունների՝ մեղադրյալը նախկինում դատապարտված է եղել։
Գերատեսչության տվյալներով, հուլիսի 11-ին, բերման է ենթարկվել անչափահասի բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը։ trialeti.ge