Երեկ՝ հուլիսի 12 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված վաղամեռիկներ՝ Սարգիս Սահակյանի եւ Վարոս Տերտերյանի հիշատակին: Այսօր այդ մրցաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին:
Հուշամրցաշարը կազմակերպել էին Փոկա գյուղի երիտասարդները, ամբողջ գյուղի աջակցությամբ:
Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 14 գյուղերի թիմեր՝ Փոկա, Դիլիֆ, Թորիա, Գորելովկա, Ղաուրմա, Փոքր Արագյալ, Հեշտիա, Սպասովկա, Փարվանա, Օրլովկա, Փոկա 2, Սաթխա, Ժդանովական եւ Ջիգրաշեն:
Փոկա գյուղի ներկայացուցիչ Վալերի Ալվանջյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հուշամրցաշարը նվիրված է մեր վաղամեռիկ երիտասարդներին: Եզրափակչում մրցեցին Փոկայի 1 -ին եւ Հեշտիայի թիմերը: Տղաները բոլորն էլ շատ լավ եւ գեղեցիկ խաղ ցուցադրեցին: Նշեմ, որ Ջավախքում զարգանում է մի այնպիսի լավ երիտասարդություն, որոնց վրա կարելի է լիովին հույս դնել»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
1 -ին հորիզոնականը գրավեց Փոկայի թիմը, 2 -րդ տեղում Հեշտիայի թիմն էր, իսկ 3 -րդ տեղը զբաղեցրեց Փոքր Արագյալի թիմը:
Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթներով: Լավագույն դարպասապահ եւ ռմբարկու ճանաչվեցին Հեշտիայի թիմից՝ Արտյոմ Գոմցյանը եւ Սերգեյ Հակոբյանը: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Փոկայի թիմից՝ Հովհաննես Իսպիրյանը:
Հուշամրցաշարի ավարտին մասնակիցների ու հյուրերի համար կազմակերպվել էր հյուրասիրություն:
Կարդացեք նաեւ՝