Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտերով

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտերով

Ուժի մեջ է մտել «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիների երկկողմ առանց վիզայի տեղաշարժի մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023 թվականի հունվարի 12-ին Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Ինչպես պարզաբանել են Վրաստանի ԱԳՆ-ում, համաձայնագիրը միտված է Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։

«Համաձայնագրի համաձայն՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ՝ ունենալով կենսաչափական նույնականացման քարտ, հատել սահմանային կետը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Համաձայնագիրը, որը ստորագրել են երկու երկրների վարչապետները, փոխարինում է 1993 թվականի մայիսի 19-ին ստորագրված «Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզայի ռեժիմի տեղաշարժի մասին» համաձայնագրին։