Ղուլալիսի գյուղմիջյան ճանապարհների անմխիթար վիճակն ու բնակիչների բողոքը

Ղուլալիսի գյուղմիջյան ճանապարհների անմխիթար վիճակն ու բնակիչների բողոքը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, որոնցից մեկն էլ հանդիսանում է գյուղամիջյան ճանապարհի անմխիթար վիճակը:

Ղուլալիսի գյուղամիջյան ճանապարհներով գրեթե անհնար է երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով, որոնք իրենց հերթին անձրեւներից հետո ամբողջությամբ լցվում են ջրով:

Բնակիչներից մեկը NOR -ի հետ զրույցում նշեց. «Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անբարվոք վիճակում նույնիսկ մեքենայով երթեւեկել անհնար է, հարթեցման կամ խճապատման աշխատանքներ է հարկավոր, սակայն տեր կանգնող չկա»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ղուլալիսի գյուղմիջյան ճանապարհները անմխիթար վիճակում են

Վերոնշյալ հարցի շուրջ զրուցեցինք Ղուլալիս գյուղի ներկայացուցիչ Խաչատուր Սարգսյանի հետ:

Նրա խոսքով. «Ինչ վերաբերում է գյուղից դեպի Ախքալքալաքի կողմ տանող ճանապարհին, ապա այս հատվածում ասֆալտապատման ծրագիրը արդեն կազմել են եթե այս տարի չլինի ապա հաջորդ տարի հնարավոր է աշխատանքները սկսեն: Իսկ գյուղամիջյան ճանապարհների հետ կապված այս պահի դրությամբ դեռեւս ոչ մի աշխատանք չի նախատեսվում»:

Թեմատիկ՝