Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերից ճանապարհներին վերահսկելու են ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների վնասակար նյութերի բաղադրությունը։
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից պատրաստված փոփոխությունները։
Այս տարվա սեպտեմբերի 4-ից Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները լիազորված կլինեն վերահսկել ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումները։ Արտանետումներում վնասակար նյութերի բաղադրության սահմանված նորմերի խախտման համար կկիրառվեն խիստ տուգանքներ։
Վերահսկողություն կիրականացվի 4 քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում։
Պատժամիջոցները սահմանվում են հետևյալ կերպ՝ խախտողը կտուգանվի առաջին անգամ 100 լարիով, կրկնվելու դեպքում՝ 300 լարիով; Իրավաբանական անձը առաջին անգամ կտուգանվի 500 լարիով, կրկնվելու դեպքում՝ 1500 լարիով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունը նախապատրաստվել է քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Փոփոխությունը կտրուկ կնվազեցնի օդի աղտոտվածությունը:tv9news.ge