Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև հուլիսի 15-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։
Նրանց հաղորդմամբ՝ հուլիսի 15-17-ը կտեղա անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանամինչև +32, +34 աստիճան։
Ինչպես պարզաբանում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, հուլիսի 16-17-ը Արեւմտյան Վրաստանում ջերմաստիճանը կնվազի երեքից չորս աստիճանով։
«Թբիլիսիում հուլիսի 13-14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մնացած օրերին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրեւ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +32, +34 աստիճան»,- հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։