Հուլիսի 16-17-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են անձրևներ, երբեմն՝ հորդառատ, Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ, ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 15-ին՝ շաբաթ, կեսօրից մինչև հուլիսի 18-ի առավոտը կդիտվի ուժեղ արևմտյան քամի։
Ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ, զգուշացնում են օդերեւութաբանները։
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի գետերում, ինչպես նաև սողանքային գործընթացների ակտիվացում հրահրել երկրի լեռնային շրջաններում։