Երեկ՝ հուլիսի 14 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար նվիրված վաղամեռիկ՝ Սեւակ Վալերիկի Ամիրխանյանի հիշատակին: Այսօր՝ հուլիսի 15 -ին այդ մրցաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին:
Հուշամրցաշարը կազմակերպել էին Սաթխա գյուղի երիտասարդները:
Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 12 գյուղերի թիմեր՝ Փոկա, Օրոջալար, Փոքր Արագյալ, Մեծ Արագյալ, Հեշտիա, Սպասովկա, Փարվանա, Օրլովկա, Սաթխա 1, Սաթխա 2, Կաթնատու եւ Խանչալի:
Սաթխա գյուղի բնակիչ Աշոտ Ծառուկյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Հուշամրցաշարը նվիրված է մեր վաղամեռիկ երիտասարդին: Եզրափակչում 1 -ին հորիզոնականը գրավեց Փոկայի թիմը, Սաթխայի թիմը զբաղեցրեց 2 -րդ տեղը իսկ Հեշտիայի թիմը զբաղեցրեց 3 -րդ հորիզոնականը: Տղաները բոլորն էլ շատ լավ եւ գեղեցիկ խաղ ցուցադրեցին»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Հուշամրցաշարի ավարտին մասնակիցների ու հյուրերի համար կազմակերպվել էր հյուրասիրություն:
Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ անհատական նվերներով:
Թեմատիկ՝