
Անչափահասի ազատությունը ապօրինի սահմանափակելու փաստով ոստիկանությունը բերման է ենթարկել չորս անձի:
Ինչպես հայտնի է, Փոնիճալայում տղամարդն անչափահաս աղջկա է առևանգել՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ փաստը քննվում է ՔՕ 143-րդ հոդվածով, որը վերաբերում է նախնական համաձայնությամբ անչափահասին ազատությունից ապօրինի զրկելուն։ Հանցագործությունը պատժվում է յոթից տասը տարվա ազատազրկմամբ։ 1tv.ge