
Ըստ առկա տեղեկությունների տղան փախցրել է իր անչափահաս զարմուհուն՝ նրա հետ ամուսնանալու համար։
Թբիլիսիի արվարձանում՝ Փոնիճալայում, ամուսնության նպատակով անչափահասին փախցնելու համար չորս մարդ է բերման ենթարկվել։
Ըստ տեղեկությունների՝ դեռահաս աղջկան փախցրել է հորեղբոր որդին՝ ընդհանուր ազգականի հարսանիքից։ Աղջիկ փախցնելու մեջ ձախողված փեսան 22 տարեկան է:
Գործով ներգրավված են չորս անձինք։ Չորսն էլ ձերբակալված են։
Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի առումով հետաքննություն է սկսել: