Նինոծմինդա քաղաքի մարզապրոցում հուլիսի 15-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։
Մրցաշարը կազմակերպել էր ռուսաստանաբնակ Սաթխա գյուղի մեր հայրենակից Արշալույս Խնկոյանը, իսկ մրցաշարի կազմակերպմամբ զբաղվում է նաեւ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի վարչությունը։
Մրցաշարին մասնակցում էին 160 մարզիկներ Վրաստանի մարզերից և Հայաստանից։
Ըստ մարզիկների՝ նման մրցումները սպորտի նկատմամբ հետաքրքրություն ու սեր են սերմանում։ Սպորտով զբաղվել նշանակում է լինել ուժեղ և առողջ:
Մասնակիցները արժանացել են պատվոգրերի և արժեքավոր մրցանակների։