Նինոծմինդա-Ախալքալաք միջպետական ​​ճանապարհը վերանորոգվում է

Նինոծմինդա-Ախալքալաք միջպետական ​​ճանապարհը վերանորոգվում է

Նինոծմինդա-Ախալքալաք միջպետական ​​ճանապարհը վերանորոգվում է. Ներկայումս Ջիգրաշեն-Մամզարա ճանապարհահատվածում է վերանորոգման աշխատանքներ իրականացվում, ասֆալտի քանդված շերտը հանվում է և փոխարինվում նոր շերտով։

Աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը Ճանապարհային վարչության պատվերով ։

Ռադիո NOR-ը բազմիցս է լուսաբանել, որ կենտրոնական մայրուղին տեղ-տեղ քանդվել է։ Ախալքալաքից Բավրայի մաքսակետ տանող ճանապարհին գոյացած փոսերը խոչընդոտել են մեքենաների շարժը և կարող են վթարի պատճառ դառնալ։ Այս ճանապարհից օգտվում են ինչպես ծանր, այնպես էլ թեթեւ մեքենաները։

Հավելենք որ ՝ Օրլովկա գյուղից դեպի անցակետ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։