Նինոծմինդա քաղաքի Այվազովսկու փողոցի բնակիչները մեկուսացման մեջ են ձյան պատճառով

Նինոծմինդա քաղաքի Այվազովսկու փողոցի բնակիչները մեկուսացման մեջ են ձյան պատճառով

Նինոծմինդա քաղաքի բնակիչները հայտվել են մեկուսացման մեջ: Վերջին օրերին տեղացած առատ ձյան և դրան հաջորդած ձնաբքի պատճառով չեն կարողանում դուրս գալ իրենց տների բակերից:

Փողոցում գոյացած ձյան հաստ շերտը խոչընդոտում է նաև մեքենաների երթևեկին: Բնակիչները բողոքում են, որ ամեն տարի ձմռան ամիսներին ձյունը փակում է ճանապարհը, իսկ իրենք մինչև գարնան գալը մնում են ձյան գերության մեջ:

Մանրամասների մասին մեզ պատմեց Այվազովսկի փողոցի բնակչուհի Էմմա Մկրտչյանը.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting