Որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները Թբիլիսյան ծովում դի են հայտնաբերել։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հայտնաբերված դիակը չի պատկանում որոնման մեջ գտնվող Լուկա Լացաբիձեին։
Երկու օր առաջ ծովի ափին հայտնաբերվել են Լացաբիձեի անձնական իրերը։ Լուկային արդեն երրորդ օրն է փնտրում են։
Անհայտ կորածի մասին տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք դիմել կամ 112 կամ նրա հարազատներին պատկանող 577 015 945 հեռախոսահամարով։