Վերջին օրերին տեղացած առատ ձյան պատճառով Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի մայթերը դարձել են անանցանելի:
Ստեղծված իրավիճակում մարդիկ ստիպված են լինում քայլել փողոցի բանուկ հատվածով, ինչն էլ իր հերթին խանգարում է մեքենաների երթևեկությանը:
Այս անհարմարությունների պատճառը, բնակիչների կարծիքով, գլխավոր կենտրոնական փողոցի և նրա մայթերի ոչ ճիշտ հատակագծումն է: Նրանց խոսքով` նախկինում այս փողոցը եղել է շատ լայն, մայթերը ևս համապատասխանել են համապատասխան չափորոշիչների:
Այժմ մայթերը նեղացված են, որի պատճառով կոմունալ ծառայության տեխնիկան չի կարողանում մաքրել ձյունը:
Ինչպես նշեցին մեզ հանդիպած մարդիկ, այժմյան նեղ մայթերով կարողանում է անցնել ընդամենը մեկ անձ: Այդ պատճառով էլ մարդիկ ստիպված են լինում անցուդարձ կատարել կենտրոնական փողոցի երթևեկելի հատվածով` խոչընդոտելով տրանսպորտի տեղաշարժին:
Բորիս Ղարսլյան