Կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու համար 4 անձ է բացահայտվել

Կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու  համար 4 անձ է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում չորս անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը խմբով ձեռք բերելու և վարձակալելու, կեղծ հարկային փաստաթղթեր կազմելու և օգտագործելու և ապօրինի եկամուտների օրինականացման փաստերի առթիվ։

Գործակալության տեղեկություններով՝ քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, նախնական իմացությամբ, ձեռք են բերել կես միլիոն լարիի ապօրինի ձեռք բերված փայտանյութ, որից հետո դրա ապօրինի ծագումը ծածկելու նպատակով ենթակա ընկերությունների անունից, թողարկել են կեղծ բեռնագրեր, որոնց միջոցով օրինական տեսք է ստացել ապօրինի արդյունահանված ընդհանուր 1006 մ3 փայտանյութ, այնուհետև վաճառել տարբեր անձանց։

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 186, 210 և 194 հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 9-ից 12 տարի ժամկետով։sknews.ge