Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վնասվել է ջրագծի խողովակը

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վնասվել է ջրագծի խողովակը

Պուշկին փողոցի ջրագծի խողովակները հին են, ինչը և ամենայն հավանականությամբ պատճառ է հանդիսացել դրանց վնասման:

Պուշկին փողոցի բնակիչները նշում են, որ երկու օր է, ինչ ջրագծի խողովակը վնասված է, սակայն ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձնում:
Այս օրերի խիստ սառնամանիքի պայմաններում գոյացած ջուրը սառչում է` վերածվելով մերկասառույցի, ինչը անհարմարություններ է ստեղծում ինչպես մարդկանց, այնպես էլ` մեքենաների համար:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting