Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հունիսին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,6 տոկոս։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 440,0 մլն. դոլարով Հայաստանն առաջին տեղում է, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 413,3 մլն. դոլարով, իսկ Ռուսաստանը երրորդն է՝ 343,9 մլն. դոլարով։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ըստ գերատեսչության տվյալների, այս տարվա հունվար-հունիսին Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալում տասը խոշորագույն ներմուծման գործընկեր երկրների բաժինը կազմել է 70,5 տոկոս։ Առաջին եռյակում են Թուրքիան՝ 1246,9 մլն դոլար, Ռուսաստանը՝ 927,3 մլն դոլար և ԱՄՆ-ը՝ 775,2 մլն դոլար։
Բացի այդ, 2023 թվականի հունվար-հունիսին արտահանման լավագույն տասնյակում առաջին տեղն են զբաղեցրել թեթեւ մեքենաները՝ 990,9 մլն. դոլարով, որը կազմում է ամբողջ արտահանման 32,5 տոկոսը։