
Աթենքի հյուսիս-արևմտյան շրջանում բռնկված հրդեհը ոչնչացրել է տներ, մեքենաներ և ենթակառուցվածքներ:
Հրդեհի պատճառով բնակչությունը ստիպված է եղել լքել տարածքը։
Պաշտոնյաների խոսքով՝ հրդեհի ակտիվ օջախները տարածվել են ութ կիլոմետրի վրա։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը տարհանել է ավելի քան 300 մարդու։
Հրդեհի տեղայնացման գործընթացին՝ բնակիչների հետ միասին, մասնակցել է ավելի քան 250 հրշեջ, 11 ինքնաթիռ և ինը ուղղաթիռ։