Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը, որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:
Նախկինում խոտը հնձում էին ձեռքի գերանդիով, իսկ այսօր գյուղացիների աշխատանքը որոշ չափով թեթեւացել է, մեծ տարածքները հնձում են տրակտորներով իսկ փոքր տարածություները ձեռքի խոտհնձիչով կամ տրիմեր բենզինայինով:
Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից եւ մոտակա տարածքներից իսկ մասսայական խոտհունձը կմեկնարկի մոտ հուլիսի 25 -ից հետո:
Ձեռքի խոտհնձիչով 1ար չաիրի տարածքը հնձելը, այս տարի արժե 5 լարի, իսկ ոչ վարելահողերը (խամի խոտ) հնձելը արժե 4 լարի: Գների փոփոխությունը պայմանավորված է վառելիքի եւ տեխնիկայի մասերի գների բարձրացման հետ:
Բնակիչները դեռեւս չգիտեն, թե որքանով կարելի է գնել խոտի 1 հակը(տուկ), սակայն նրանց նախնական կանխատեսումներով 1 տուկը կարժենա մոտավորապես 8 -10 լարի։
Բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ, որ անցած տարվա համեմատ այս տարի խոտհունձը կամ տուկ կապելը նույնպես թանկացել է: Տրակտորով 1ար տարածքը հնձելու դեպքում նախկին 80 թեթրիի փոխարեն՝ արժե 1 -ից մինչեւ 1,20 լարի: Խոտհնձիչ կոմբայնով (ժատկա) 1ար տարածքը հնձելու դեպքում նախկին 1 լարիի փոխարեն արժե 1,30 -1,50 լարի: Այս տարի 1 տուկը կապելը արժե 1 լարի:
Ղաուրմայի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ցանովի արտերը դեռ աճելու տեղ ունեն իսկ մնացածը արդեն հնձելու ժամանակն է, քանի որ խոտաբույսը չորացել է չնայած անձրեւային եղանակներին: Խոտը այս տարի բավականին շատ է, 1հա տարածքից հնարավոր 80 հակ կարելի է հանել»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝