Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի և գամգեոբայի աշխատակիցների հետ:
Հանդիպմանը քննարկվեցին արդեն իսկ իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2017թ. բյուջեով նախատեսված ծախսերի մասին:
Ներկայացվեցին նաև հաշվետվություններ այն աշխատանքների վերաբերյալ, որոնք անավարտ են մնացել 2016 թվականի ընթացքում:
Հենզել Մկոյանը տեղեկացրեց Վրաստանի Սահմանդրության մեջ սպասվելիք փոփոխությունների մասին և ներկայացրեց հաշվետվություն խորհրդարանում իր իրականացրած աշխատանքի վերաբերյալ:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան