
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Գանձայի եւ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար:
Նշված 931 200 լարիից 927 000 լարիի չափով մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:
Հեշտիայի գյուղամիջյան 602 մ երկարությամբ ճանապարհի համար հատկացված է 484 100 լարի: Գանձայի գյուղամիջյան 235 մետր երկարությամբ ճանապարհի համար նախատեսված է 237 200 լարի, իսկ մյուս 414մ երկարությամբ ճանապարհահատվածի համար 209 900 լարի:
Նշենք, որ Գանձայում աշխատանքները մեկնարկել էին հունիսի 15 -ից իսկ Հեշտիայում արդեն երկրորդ օրն է իրականացվում է հարթեցման եւ խճապատման աշխատանքները:
Ասֆալտապատման աշխատանքների պայմանագիրը կնքվել է մայիսի 31 -ին եւ ըստ պայմանագրի ընկերությունը ունի 10 շաբաթ աշխատանքները ավարտին հասցնելու համար եւ դրանց իրականացման վերջնաժամկետը օգոստոսի 9 -ն է:
Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհները նախկինում`
Գանձայում իրականացվող աշխատանքները՝