Օրլովկա գյուղում բնական գազի բացակայության պատճառով ամռանը բնակիչները ակտիվորեն սկսում են վառելիք պատրաստել ձմեռային շրջանի համար։
Այս սեզոնին այցելելով Օրլովկա գյուղ՝ բոլոր բակերում և պարիսպների վրա կարելի է տեսնել գոմաղբի կույտեր: Մարդիկ ձմռան համար գոմաղբը չորացնում են։
Օրլովկա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ բնական գազ չկա։ Այն վառելիքը, որը նրանք պատրաստում են ձմռան համար, կոչվում է աթար(չորացրած գոմաղբ):
Բնակիչները նախ փռում են գոմաղբը՝ հետո կտրելով քառակուսի ձևով չորացնում։ Սակայն վերջին տարիներին արտադրության մեթոդները փոխվել են։ Այժմ թրիքը պատրաստվում է հատուկ տնական սարքի միջոցով, որը միացված է տրակտորին: Դա անելու համար պարզապես շատ մարդիկ են պահանջվում: Մի քանի շաբաթ չորանալուց հետո թրիքը դառնում է վառարանների վառելիք։
Ինչպես նշում են բնակիչները, թրիքը չորացնելը տանջանք է. Նրանք ցանկանում են, որ իրենց գյուղում էլ բնական գազ լինի։ Գազի բացակայության պատճառով բնակիչները գրեթե ողջ տարին տաքացնում են վառարանները՝ ուտելիք պատրաստելու, պանիր պատրաստելու, հաց թխելու համար։
«Ամբողջ ամառ մենք թրիք ենք պատրաստում և պատրաստվում ձմռանը։ Սա բարդ և թանկ ընթացք է, քանի որ պետք է մարդկանց աշխատանքի ընդունել։ Բոլոր բնակիչները ամառային սեզոնին թրիքը չորացնում են, որ ձմռանը տաքանան»,- ասում է Օրլովկա գյուղի բնակիչ Մերաբ Մախարաձեն։
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 31 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8-ը գազաֆիկացված չէ։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 756 ընտանիք (Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Փարավանի, Ախալի Խուլգումո գյուղերը) երկար տարիներ գազաֆիկացման են սպասում։ Միջին հաշվով ամեն ամիս մեկ ընտանիք տաքանալու և կերակուր պատրաստելու համար ծախսում է 300 լարի։
Վրաստանի կառավարության նախագծով 2022, 2023, 2024 թվականների եռամյա պլանում Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներառված չէ գյուղերի գազիֆիկացման մեջ։
Նշենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում բնական գազի մատակարարմամբ զբաղվում է SJGC ընկերությունը։ Ընկերության նախագծով այս տարի նախատեսվում է կառուցել Հեշտիա-Նինոծմինդա գազատարի նոր գիծ։
Նոր գիծը կունենա մոտ 14 կմ երկարություն։ Աշխատանքները տեղի կունենան երկու փուլով. Առաջին փուլում կկառուցվի Հեշտիա-Սաթխա, երկրորդ փուլում՝ Սաթխա-Նինոծմինդա գիծը։ Աշխատանքների առաջին փուլն արդեն սկսվել է։