Նյութի հեղինակ՝ Mzisa Xmaladze
Նինոծմինդայում բնակչությունը խմելու ջրի սակավության խնդիր ունի. Ամառվա գալուստով քաղաքում ջրային ռեսուրսների սակավության խնդիրն ավելի արդիական է դառնում։ Ոմանք դա պայմանավորում են եղանակային պայմաններով, ոմանք էլ՝ բնակչության մի մասի անտարբերությամբ։
Այս կապակցությամբ Radio NOR-ը դիմել է պատասխանատու մարմնին՝ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ծառայության Նինոծմինդայի սպասարկման կենտրոնին։ Նշենք, որ Նինոծմինդայի սպասարկման կենտրոնն արդեն մի քանի ամիս է, ինչ նոր ղեկավար ունի, ում անունը անհայտ էր։
Ո՞վ է Միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի սպասարկման կենտրոնի ղեկավարը.
Այս հարցով մենք բազմիցս դիմել ենք սպասարկման կենտրոնի աշխատակիցներին և նախկին մենեջեր Արզուն Գորոյանին, սակայն կոնկրետ պատասխան չենք ստացել։ Նոր մենեջերին սպասարկման կենտրոնում չենք տեսել, քանի որ մեզ հասանելի տեղեկություններով՝ նա արձակուրդում է եղել։
Միացյալ ջրամատակարարման ընկերության թեժ գծին մեր բազմաթիվ զանգերից ու հաղորդագրություններից հետո այսօր վերջապես հայտնի դարձավ գործող ղեկավարի ինքնությունը։ Նշենք, որ թեժ գծի օպերատորը չի պատասխանել այս հարցին, թեեւ ընկերության ֆեյսբուքյան էջի օպերատորը մեզ տեղեկացրեց, որ Նինոծմինդայի սպասարկման կենտրոնի ներկայիս ղեկավարը Արկադի Կվատաշիձեն է։
Նրա մասին այլ տեղեկություններ Radio NOR-ին դեռ հայտնի չեն, սակայն տեղեկատվությունը կթարմացվի և կհրապարակվի մեր էջում։
Ինչ վերաբերում է նախկին ղեկավար Արզուն Գորոյանին, ապա նա այժմ նշանակվել է ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի տեխնիկական բաժնի պետ։
Նշենք, որ քաղաքի բաժանորդների մի մասը ներկայումս խմելու ջուր չունի։ Ինչպես ասում են իրենք՝ աշխատակիցները, դրա պատճառը բնակչության մի մասի անզգուշությունն ու անտարբերությունն է։ Խմելու ջուրն օգտագործում են այգիները ոռոգելու համար, և դրա պատճառով որոշ բաժանորդների խմելու ջուրը չի հասնում, և երբ ջրաչափեր տեղադրվեն, այդ խնդիրը մասամբ կլուծվի։
Քաղաքի բնակիչներից ոմանք արդեն մի քանի օր է խոսում են այն մասին, որ ընկերության աշխատակիցները տուգանել են բաժանորդներին խմելու ջուրն այլ նպատակներով օգտագործելու համար։ Ընկերության աշխատակիցները նշել են, որ խմելու ջրի ապօրինի սպառման հայտնաբերման դեպքում «Georgian Water and Power»-ը, խմելու ջրի մատակարարման և սպառման կանոններին համապատասխան, իրավունք ունի, առանց նախնական զգուշացման, դադարեցնել խմելու ջրի մատակարարումը համապատասխան բաժանորդին կամ տուգանել նրան։
Խմելու ջրի ապօրինի օգտագործումը նշանակում է.
Ջրային ցանցի ապօրինի օգտագործումը նշանակում է