ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը առ այն որ ՌԴ խաղաղապահները 2025թ. պետք է հեռանան տարածաշրջանից։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մաս չէ։ Այդ փաստաթուղթը հստակ ուրվագծում է թե խաղաղապահների ներկայության հարցերը թե հետագա 5-ամյակի շարունակության հիմքերը։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի, և թե՛ տարածաշրջանի խաղացողների՝ այդ թվում Թուրքիայի շահերից է բխում», – նշել է Զախարովան։