Բաթումիում մասնավոր բնակարանների ու փոքր հյուրանոցների սեփականատերերը դժգոհում են հանգստացողների պակասից։ Նրանց խոսքով, նախորդ տարվա համեմատ օրավարձով բնակարանները շատ ավելի էժան են, թեև զբոսաշրջիկների թիվը դեռ քիչ է։
Batumelebi.ge-ի հետ զրույցում Սաբա Դոբորջգինիձեն, ով օրավարձով բնակարան է տալիս ծովափին մոտ՝ Խիմշիաշվիլի փողոցում, ասել է, որ անցած տարի սեզոնին նրա բնակարանը վարձակալել են 150 լարիով, իսկ այս տարի, ինչպես ինքն է պատմում, նույնիսկ 90 լարիով դժվար է վարձով տալ։
«Զբոսաշրջիկների հոսքը խիստ կրճատվել է։ Սրան գումարվում է նաև այն, որ տեղեկություններ են տարածում, թե իբր ծովն աղտոտված է, և այս ամենը մեծապես ազդել է զբոսաշրջիկների թվի վրա։ Ավելի շատ ներքին զբոսաշրջիկների պակաս կա, թե չէ արտասահմանցիները քիչ թե շատ կան»,- ասել է նա։aliq.ge