Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում

Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին և 23-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում փոփոխական եղանակ։ Ախալցիխեում ցերեկային ժամերին սպասվում է առավելագույնը 28, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 26, գիշերը՝ 19 և 17 աստիճան տաքություն։

Ասպինձայում երկու օրն էլ ցերեկը կլինի 28, գիշերը՝ 18 և 17, Ադիգենում ցերեկը՝ 27, գիշերը՝ 16 և 17 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 24 և 25, իսկ գիշերը՝ 13 և 12, օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 23, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։

Շրջանի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ: