Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը նախորդ ամիս 1 լիտրի դիմաց կազմում էր 2,35 լարիի, որը վերջին օրերին նորից սկսել է բարձրանալ թանկանալով 10-15 թեթրիով: Փոխարենը 10 թեթրիով էժանացել է դիզելը անցած ամսվա համեմատ:
Բենզալցակայանների անունը չենք նշում որպեսզի գովազդային բնույթ չկրի բայց վառելիքի գները հուլիսի 21 -ի դրությամբ բաշխվում են հետևյալ կերպ.
Պրեմիում – 2,78 -2.59 լարի
Եվրո ռեգուլյար – 2,50 -2.39 լարի
Եվրո դիզել – 2,90 -2.65 լարի
Դիզել – 2,75 – 2.55 լարի
Դիզվառելիքի գները 1 ամիս առաջ՝
Դիզվառելիքի գների տատանման ֆոնին Նինոծմինդայի մունիցիպալիտետում խոտհունձն արդեն մեկնարկել է: Այսօր՝ հուլիսի 21 -ին, Նինոծմինդա քաղաքում վերոնշյալ հարցի շուրջ բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում:
Բնակիչների խոսքով.«Եթե վառելիքի գները նորից բարձրանան ապա միեւնույն ժամանակ կբարձրանա հունձի եւ մնացած ամեն ինչի գները: Այս տարի համեմատաբար դիզվառելիքի գները համեմատաբար անցյալ տարվա լավ է, սակայն դրան զուգահեռ տեխնիկայի մասերն են ավելի թանկացել»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝