Վրաստանում մինչեւ հուլիսի 25-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանի արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
«Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +28, +33, իսկ արևելյան Վրաստանում՝ +33, +38 աստիճան։
Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +35, +37 աստիճան»,– նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։