Վրաստանում ակտիվորեն շարունակվում է շրջանների գազաֆիկացումը
Վրաստանի շրջանների գազաֆիկացման նախագիծը մինչև 2024 թվականը բնական գազ կտրամադրի երկրի բնակչության 93%-ին, հայտնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
Գյուղերի գազաֆիկացումը և երկրի շրջանների բնակչության գազամատակարարումը Վրաստանի կառավարության համար առաջնահերթ ոլորտներ են։
Այսօր երկրի բնակչության 90%-ից մի փոքր ավելին ապահովված է բնական գազով։
Գործակալության տվյալներով՝ բնակչությանը բնական գազով ապահովելու նպատակով կառավարության կողմից մշակված գազաֆիկացման պլանի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում հանրապետության 10 մարզերում։ Խոսքը 27 մունիցիպալիտետների 104 քաղաքների ու գյուղերի մասին է։
Ընդհանուր առմամբ կկառուցվի 1 221 589 մետր գազատար, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ 15419 բաժանորդի բնական գազը միացնել ընդհանուր ցանցին։
Կառավարությունը գազաֆիկացման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքներ է իրականացնում Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձաի և Բորժոմի մունիցիպալիտետների 14 քաղաքներում և գյուղերում։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում կկառուցվի 138301 մետր երկարությամբ գազատար, բնական գազից կկարողանա օգտվել 1559 բաժանորդ։
Գազաֆիկացման ծրագրի շրջանակներում վերջին տարիներին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գազաֆիկացվել է 24 քաղաք և գյուղ: 2024 թվականին մարզի եւս վեց գյուղ կապահովվի բնական գազով։