
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիայի Հանրապետություն։
Այցի շրջանակներում վարչապետը կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի նաև Խորվաթիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության բացման արարողությանը։
Կառավարության ղեկավարը պատվիրակության հետ մեկնել է Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաք Զագրեբ։