Ռադիկ Եզոյանը պարգեւատրվեց Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանով

Ռադիկ Եզոյանը պարգեւատրվեց Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանով

Երեկ՝ հուլիսի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղի «Արէ» համույթը Թբիլիսիում մասնակցեց պարի միջազգային փառատոնին, որի ընթացքում պարուսույց՝ Ռադիկ Եզոյանին շնորհվեց Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանը։ Փառատոնը կազմակերպել էր Վրաստանի պարարվեստի միությունը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ։  Մասնակցություն ունեցան խմբեր եւ անհատ կատարողներ, «Արէ» համույթը հանդես եկավ 4 համարով՝ ներկայացնելով հայկական եւ վրացական պարեր։

Փառատոնի վերջում մրցանակաբաշխության ժամանակ Վրաստանի պարուսույցների ակադեմիան անակնկալ մատուցեց պարուսույցին՝ Ռադիկ Եզոյանին հանձնելով Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանը, որպես գնահատական Հայ-վրացական մշակութային կապերն ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Վրաստանի «Կախարդական Ձայներ» միության նախագահ Թամազ Կաճաիայի խոսքով այս խումբը մշտապես փառատոններին լավ արդյունք է ցուցադրել։ Պարուսույցը հանդիսանում է նաեւ Պարարվեստի միության անդամ եւ տարբեր երկրներում անցկացվող փառատոններում մասնակցության հրավեր են ստացել։

Փառատոնի ավարտին համույթի սաները այցելեցին կենդանաբանական այգի, ինչպես նաեւ տարբեր ժամանցի վայրեր՝ ունենալով ուրախ եւ անմոռաց օր Թբիլիսիում։ Խմբի ղեկավարը՝ Ռադիկ Եզոյանը շնորհակալություն է հայտնում պարաուսույցների ակադեմիային նման բարձր գնահատականի համար եւ  Ախալքալաքի քաղաքապետարանին, տվյալ փառատոնի համար տրանսպորտ տրամադրելու եւ ֆինանասական ծախսերն զգալիորեն հոգալու համար։

Խումբն ուշ երեկոյան վերադարձավ Գումբուրդո, որտեղ ծնողներն անակնկալ ընդունելություն էին կազմակերպել։ Առաջիկայում «Արէ» համույթը պասրաստվում է մեկնել Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային փառատոնի։

akhaltskha.net