Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում

Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 23 -ին, Ռուսաստանի Դաշնությունում հայկակական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել: Ժամը 11:30 -ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև-Կուրգան-Մալոկիր Սանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Nissan Elgrand մակնիշի 09 GG 199 համարանիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գուտուց, բախվել ծառին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 44 -ամյա Գևորգ Կուկուլյանն ու 8 -ամյա Գևորգ Գևորգյանը տեղում մահացել են, իսկ 44 -ամյա Աբրահամ Գևորգյանը տեղափոխվել է Ռոստովի բժշկական կենտրոն: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներից մեկի անվամբ: 

Դեպքի մասին Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատուն: 

Դեպքի փաստով ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։