
Հունաստանում գրանցվել է ռեկորդային՝ 46,4 աստիճան, հայտնում է Kathimerini-ն՝ հիմնվելով Աթենքի ազգային օդերևութաբանական կայանների տվյալների վրա։
Մասնավորապես, բարձր ջերմաստիճան է գրանցվել Պելոպոնեսի շրջանի Գիտեյո քաղաքում։
Սա Հունաստանում 2006 թվականից ի վեր ամենաբարձր ջերմաստիճանի նոր ռեկորդ է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին՝ կեսօրից հետո, Հունաստանում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Աթենքի Ակրոպոլիսը փակվել է շոգի պատճառով դժբախտ պատահարները կանխելու համար։ 1tv.ge