
Վրաստանում առաջիկա օրերին կպահպանվի բարեխառն եղանակը, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ հուլիսի 24-ի օրվա վերջից մինչև հուլիսի 26-ը սպասվում է անձրև՝ ամպրոպով, տեղ-տեղ՝ ուժեղ, արևելյան Վրաստանում տեղ-տեղ սպասվում է կարկուտ և քամու ուժգնացում։
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման։ aliq.ge